ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
Կողմերը քննարկել են մատակարարման շղթայի անվտանգությունը, Վենեսուելան ԱՄՆ «հակառակորդների» համար որպես կենտրոնի օգտագործման կանխումը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Իրանի միջուկային զենքի սպառնալիքին»։
Ռուբիոն ու Վադեֆուլն ընդգծել են «Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կամ ձեռքբերումը կանխելու կարևորությունը և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խորացնելու ԱՄՆ-Գերմանիա գործընկերությունը՝ այդ մարտահրավերներին դիմակայելու համար»։
Հանդիպումից հետո Վադեֆուլը կոչ է արել Եվրոպային մշակել միասնական դիրքորոշում ունենալ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ՝ նշելով, որ «Թեհրանի մարտահրավերներին արդյունավետ արձագանքը պահանջում է լայնածավալ, համակարգված մոտեցում»։

Русский