Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Յիի հետ։
«Մենք պատրաստ ենք շարունակել լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը»,- ասել է Վան Յին՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտությանը։
- Լիակատար հրադադարը անհրաժեշտ և անխուսափելի պայման է։
- Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անօրինական է։
- Տարածաշրջանը անցնում է ճակատագրական շրջադարձային պահի միջով, և կողմերի միջև անմիջական հանդիպումները անհրաժեշտ են։
«Պեկինը Թեհրանի անկեղծ բարեկամն է, և ներկայիս պայմաններում երկու երկրների միջև համագործակցությունը կդառնա ավելի ամուր, քան երբևէ»,- նշել է Արաղչին։
- Իրանի դեմ ներկայիս պատերազմը ագրեսիայի ակնհայտ ակտ է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
- Թեհրանը բանակցություններում կգործադրի բոլոր ջանքերը՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար և չի համաձայնի արդար և համապարփակ համաձայնագրից բացի որևէ այլ բանի։

Русский