Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր զրույցներ են ունեցել։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի պետական այցը չափազանց կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար։
«Սակայն ես կարծում եմ, որ այն նաև մեծ նշանակություն ունի Եվրասիական մայրցամաքում անվտանգության և կայունության ապահովման առումով, քանի որ մեր երկրները, ըստ էության, այս հսկայական եվրասիական տարածքի հիմքն են», - ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները բանակցություններից հետո ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական դաշինքի յոթ հենասյուների վերաբերյալ հռչակագիր։
Ղազախստանն ու Ռուսաստանը ստորագրել ե նաև ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագրեր։

Русский