Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԿՀՎ նախկին պաշտոնյայի տանը հայտնաբերվել է 300 կգ ոսկի, 2 միլիոն դոլար կանխիկ և այլն

Blog Image

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դեյվիդ Ռաշն է ձերբակալվել։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Ռաշի՝ Վիրջինիայում տանը հայտնաբերել են մոտ 300 ոսկե ձուլակտոր՝ ավելի քան 40 միլիոն դոլար արժողությամբ, 2 միլիոն դոլար կանխիկ և 35 Rolex ժամացույց, հաղորդում է NBC-ն: Հետաքննիչների տվյալներով՝ նա պնդել է, որ ոսկին նախատեսված է «պաշտոնական ծախսերի» համար:

Հետաքննությունը նաև պարզել է, որ Ռաշը գրեթե 20 տարի ստել է իր անցյալի մասին, այդ թվում՝ Կլեմսոնի համալսարանի և RPI-ի դիպլոմների, նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուի կեղծ աշխատանքի մասին: Այս պնդումներից ոչ մեկը չի հիմնավորվել:

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ներքին ստուգումից հետո գործի նյութերը հանձնել է ՀԴԲ-ին: Հայտնաբերված ակտիվների մեծ մասն արդեն առգրավվել և վերադարձվել է կառավարությանը: Հետաքննությունը շարունակվում է:

Send