Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Blog Image

Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։

Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։

Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։

Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։ Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր։ Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, որտեղից երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։

Send