Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը ՄԱԿ-ում իր ելույթի առանցքում կդնի Իրանի միջուկային ծրագիրը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում իր ելույթի առանցքում կդնի Իրանի միջուկային ծրագիրը։

Ինչպես հայտնում է «Fox News»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցին, ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում։ Նա մտադիր է հայտարարել, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումն անընդունելի է։

Թրամփը նաև նախատեսում է քննարկել Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված իր 20 կետից բաղկացած ծրագիրը։

Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում նախատեսված են ԱՄՆ նախագահի հանդիպումները Ծոցի արաբական վեց պետությունների ղեկավարների, նաև Միացյալ Թագավորության վարչապետի և Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ։

Send