Ֆրանսիան աշխարհի միակ երկիրն է, որը քրեականորեն պատժում է բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք մարդկանց առաջարկում են որևէ տեսակի ազատություն (Telegram, X, TikTok և այլն), գրել է «Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովն անդրադառնալով X սոցիալական հարթակի գրասենյակներում խուզարկություններին։
«Մի՛ սխալվեք. սա ազատ երկիր չէ»,- նշել է Դուրովը։
Ֆրանսիայի դատախազները հարցաքննության են կանչել Իլոն Մասկին և X-ի գործադիր տնօրեն Լինդա Յակարինոյին՝ ալգորիթմների մանիպուլյացիայի և տվյալների անօրինական հավաքագրման գործով։
Ամերիկյան սոցիալական ցանցի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է 2025 թվականի հունվարից։

Русский