Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փարիզի դատախազությունը խուզարկություններ է անցկացրել X-ի ֆրանսիական գրասենյակում

Blog Image

Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը երեքշաբթի օրը խուզարկություն է անցկացրել X սոցիալական հարթակի գրասենյակներում՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում։

Հետաքննությունը կապված է սոցցանցի ալգորիթմների մանիպուլյացիայի և տվյալների ապօրինի արդյունահանման կասկածների հետ։

Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ դադարեցրել է X-ի օգտագործումը պաշտոնական հրապարակումների համար։

Առաջիկայում գերատեսչությունը նախատեսում է տեղեկատվություն հրապարակել LinkedIn-ում և Instagram-ում, որոնք համապատասխանաբար պատկանում են Microsoft-ին և Meta-ին։

 

Send