Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ. Մայր Աթոռ

Blog Image

«MediaHub»-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մի շարք եկեղեցականների հայտարարություններն այսպես կոչված բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանեցին․

«Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչնակնհայտորեն Եկեղեցու պառակտում է և որևէ առնչություն չունի Եկեղեցու իրական բարենորոգման հետ։ Եկեղեցու բարենորոգումը մշտապես եղել է Եկեղեցու օրակարգում, հատկապես վերջին տասնամյակներում։

Հոգևոր դասը քաջ գիտի, թե այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ էին տարվում, ինչպիսի հանձնախմբեր էին գործում առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովում բարենորոգմանն ուղղված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։

Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների»:

Send