Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Արաղչին բանակցություն չի վարի ամերիկյան կողմի հետ, իսկ Ղալիբաֆը հեռացել է պատվիրակությունից

Blog Image

- Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություն չի վարի ամերիկյան կողմի հետ, հայտնել է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Հանդիպումները կկենտրոնանան բացառապես երկկողմ շփումների վրա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Արաղչին Իսլամաբադում հանդիպումներ կունենա պակիստանցի պաշտոնյաների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են խորհրդակցություններ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։

 

- Իրանի խորհրդարանի նախագահ, ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցային պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նկատողություն է ստացել և հեռացել, գրել է «Iran International»-ը։

Ղալիբաֆը հեռացել է պատվիրակության ղեկավարի պարտականությունից «ներքին անհամաձայնությունների ֆոնին»։  Իրանի խորհրդարանի նախագահը «նկատողություն» է ստացել միջուկային հարցը Վաշինգտոնի հետ բանակցություններում ներառելու փորձի համար։

Հրատարակությունը նշել է, որ նրա պաշտոնը կարող է զբաղեցնել Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, որը փոխարինել է Ալի Լարիջանիին՝ արմատական ​​պահպանողական և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակից, որը զոհվել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման ժամանակ։ Բացի այդ, ԱԳ նախարար Արաղչին ձգտում է «վերահսկել բանակցությունները»։

Իրանի ղեկավարության ներսում առկա տարաձայնությունները խանգարել են բանակցային խմբին մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ խոսելու։ Նախագահ Մասուդ Փեզեշկիանի դաշնակիցների և Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրասենյակին մոտ կանգնած անձանց միջև լարվածությունը վերջին պահին խափանել է ուղևորությունը։ Ըստ հարցին ծանոթ աղբյուրների՝ պատվիրակությունը պատրաստ է եղել մեկնել Իսլամաբադ, երբ Խամենեիի մերձավոր շրջապատից ստացված հաղորդագրությունը բացառել էր միջուկային հարցերի քննարկումը և նկատողություն արեց արտաքին գործերի նախարարության թիմին նախկինում բանակցությունների համար։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ նման սահմանափակումների պայմաններում բանակցություններին մասնակցելը ոչ մի նպատակի չի ծառայի և գործնականում կխաթարի առաջընթացի ցանկացած հնարավորություն։

Իսրայելի 12-րդ ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Ղալիբաֆը լքել է բանակցային թիմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո։

Send