Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գագիկ Ծառուկյանին տարել են Քննչական՝ հարցաքննության

Blog Image

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա տեղեկացրեց, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից:

Հավելենք, որ ընդդիմադիր գործիչն ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է։

Send