MediaHub-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։
ՔԿ-ից հաստատեցին MediaHub-ի տեղեկությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, ինչի հետևանքով փոխադարձ հայհոյանքներ են հնչել։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Ազգային ժողովից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի, ԱԺ նախագահն ասում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո վեճ է ծավալվում, որի ժամանակ հնչում են հայհոյանքներ:
Ինչի հետևանքով քաղաքացուն բերման են ենթարկում:
«Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- երեկ MediaHub-ին ասեկ էին ՆԳՆ-ից:

Русский