Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սկսվել են առատ տեղումներ ձյան տեսքով, գրանցվել է ցրտահարություն Իսպանիայում

Blog Image

Իսպանիայում դեղին եղանակային տագնապ է հայտարարվել երկրի այն տարածքների համար, որտեղ սպասվել է կտրուկ ցրտահարություն: Սա հատկապես վերաբերում է բարձրլեռնային շրջաններին, մասնավորապես Լեոն նահանգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Aemet-ը։

Կատալոնիայում տրվել է նարնջագույն նախազգուշացում է Ժիրոնայի ափամերձ շրջաններում ուժեղ փոթորիկների պատճառով: Դեղին նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ այն ափամերձ շրջաններում, որտեղ հայտարարվել էր ցրտահարության մասին։ Այդտեղ կրկին սպասվում են առատ տեղումներ: Օդերևութաբանները նախազգուշացնում են նաև ձնահոսքերի մասին Ժիրոնա-Պիրենեյներ տարածաշրջանում։ Կաստելյոն և Վալենսիա նահանգներում նախազգուշացում է հայտարարվել փոթորկային քամիների մասին։

Ճանապարհների գլխավոր դեպարտամենտի տվյալներով՝ փոթորիկը ազդել է ընդհանուր առմամբ 32 ճանապարհների երթևեկության վրա։ Դրանցից շատերն Անդալուսիայի, Աստուրիայի, Կաստիլիայի, Լեոնի, ինչպես նաև Նավառայի տարբեր մասերում մնացել են փակ։

 
 
Send