Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն ընդլայնում են համագործակցությունը»․ Պուտինն Աշխաբադում բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն ընդլայնում են համագործակցությունը՝ ընդգծելով երկկողմ հարաբերություններում առկա կայուն դրական դինամիկան։ Նրա խոսքով՝ տարվա առաջին վեց ամիսներին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է ևս 8%-ով։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը և Իրանը մշտական ​​կապի մեջ են միջազգային կարևորագույն հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային օրակարգի շուրջ։ Նա ասել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում խոշոր համատեղ նախագծերին, մասնավորապես՝ Բուշերի ատոմակայանին, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին և գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը։

 

Send