Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային իրադարձություններ

Blog Image

Իրանի՝ պաշտոնական այցով Աշգաբադ ​​ժամանած նախագահ Մասուդ Փեզեշկիանը հանդիպել է Թուրքմենստանի Ժողովրդական ժողովի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ «Մենք պետք է ընդլայնենք մեր կապերն ու համագործակցությունը, քանի որ համաշխարհային հանրությունը իսկապես կարիք ունի մոտեցմանը, որն առաջարկվում է «Խաղաղության և վստահության» միջազգային ֆորումի շրջանակներում»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Աշխաբադում անցկացվում է «Խաղաղության և վստահության» միջազգային ֆորումը, որը համընկնում է Թուրքմենստանի չեզոքության 30-ամյակի հետ։ Ֆորումին մասնակցում են Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները, նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը։

 

Send