Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը ֆինանսավորման պակասի պատճառով կրճատում է օգնությունը Գազայում

Blog Image

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) տվյալներով՝ ֆինանսավորման կրճատումների պատճառով Գազայում կես միլիոն մարդ կզրկվի պարենային օգնությունից։

Այս կազմակերպությունը Գազայի հատվածում մարդասիրական պարենային օգնության խոշորագույն մատակարարն է․ 2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի հետ հաստատված հրադադարից ի վեր՝ այն ամեն ամիս օգնություն է հասցրել մոտ 1,6 միլիոն մարդու։

Որպես «Խոցելի խմբի» ներկայացուցիչներ դասակարգված մոտ 500,000 մարդ զրկվում է աջակցությունից, քանի որ կազմակերպությունը ծախսերի կրճատմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկում՝ նպատակ ունենալով մեկ երրորդով կրճատել շահառուների թիվը։ «Քանի որ մոտենում է ձմեռը, ես իսկապես մտահոգված եմ, որ... կրճատում ենք օգնությունը կես միլիոն մարդու համար», - ABC-ին տված հարցազրույցում ասել է ՀՊԾ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարլ Սկաուն Գազա կատարած այցից վերադառնալուց հետո։

Պարենային չափաբաժինները կրճատվել են կիսով չափ․ այն ընտանիքները, որոնք նախկինում ստանում էին երկու փաթեթ պարեն, այժմ կստանան մեկը։ Ալյուրի պարկերի չափսերը կփոքրանան, իսկ տրամադրվող պարենային փաթեթների քանակը կկրճատվի 40 տոկոսով։

Ավելի դժվարհասանելի վայրերում (այդ թվում՝ իսրայելական ռազմական վերահսկողության տակ ներքո տարածքների սահմանագծի՝ այսպես կոչված «դեղին գծի» մոտակայքում) բնակվող պաղեստինցիներին տրամադրվող տաք սննդի հաճախականությունը նույնպես կրճատվել է կիսով չափ՝ ամենօրյա ռեժիմից անցնելով երկու օրը մեկ անգամ տրամադրման։

Send