Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։
Էմմա Մարտիրոսյան

Русский