Ֆլորիդայի Մայամի քաղաքում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը, չթաքցնելով իր գրգռվածությունը, պահանջեց Կիրիլո Բուդանովից (ով Ռուսաստանում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․այս մասին հայտնում է «Le Monde» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ընդունե՛ք դիզելային վառելիքի այս գործարքը և դադարեցրե՛ք ռուսական նավթավերամշակման գործարանների հրետակոծումը. դուք վտանգի տակ եք դնում աշխարհը», — մեջբերել է «Le Monde»-ը Վիտկոֆֆի խոսքերը։
Թերթը նշել է, որ սա հանգեցրել է Վիտկոֆի և Բուդանովի միջև կոնֆլիկտի։ Բուդանովը դժվարությամբ է զսպել իր զայրույթը։
Մեկ այլ աղբյուրի ասել է, որ հանդիպումը սկզբից ի վեր ընթացել է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր, քանի որ Վիտկոֆը և ԱՄՆ ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները սկսել են քննարկել հետպատերազմյան աշխարհակարգը՝ խոստանալով վերագործարկել դեպի Եվրոպա ռուսական գազ և նավթ տեղափոխող խողովակաշարերը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին հաջորդած հայտարարությունն էլ ավելի ծանր հարված է դարձել ուկրաինական պատվիրակության համար։ «Երբեք նրանց այսքան վրդովված և անհանգստացած չէի տեսել», — ասել է աղբյուրը։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարման թեման։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Թրամփն իր հերթին բարձր էր գնահատել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Русский