Սիրիայի հարավին Հորդանանի ավիահարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա և երկու տարեց տղամարդ, երեք մարդ վիրավորվել է․ այս մասին հայտնում են սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը և Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Ըստ սիրիական կողմի՝ Դառաա նահանգի Ալ-Թայ գյուղում հարվածը թիրախավորել է վրաններից մեկը, ինչի հետևանքով զոհվել են միևնույն ընտանիքի հինգ անդամներ՝ տղամարդ, կին և երեք երեխա։ Այլ հարվածներ են հասցվել Դառաա և Աս-Սուվայդա նահանգների գյուղական շրջաններում մի շարք օբյեկտների։
Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են զինված խմբավորումներին պատկանող օբյեկտներ։ Ըստ հորդանանյան կողմի՝ այդ խմբավորումները կապ ունեն Քարաք նահանգում եկեղեցու վրա կատարված հարձակման հետ, որի հետևանքով ինը մարդ էր զոհվել։ Ամմանն ընդգծել է, որ գործողությունն իրականացվել է Սիրիայի կառավարության հետ համակարգմամբ։
Դամասկոսը հայտարարել է, որ նախնական խորհրդակցություն չի եղել։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Հորդանանին իր դժգոհությունն է հայտնել։ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ հետաքննություն են սկսել։

Русский