«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում։ Երկու մոլորակները կլինեն միմյանց շատ մոտ, հստակ տեսանելի երեկոյան երկնքում անզեն աչքով, բայց այս եզակի երևույթը կարելի է մանրամասն տեսնել հեռադիտակով կամ աստղադիտակով։
Հունիսի 15-ին այս երկու մոլորակներին կմոտենա Մերկուրին, իսկ հունիսի 17-ին՝
Լուսինը դիրքավորվելով Վեներայի և Յուպիտերի միջև։ Այդ օրերին բոլոր այս երկնային մարմինները տեսանելի կլինեն միմյանց շատ մոտ երեկոյան երկնքում 15 աստիճան անկյունային հեռավորության սահմաններում»։

Русский