Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ

Blog Image

Հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա Կ․ Մ․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով ոստիկաններին երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով, հունիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Send