Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կենտրոնը հոսանքազրկված է, լուսացույցների չաշխատելու հետևանքով վթարային իրավիճակ է

Blog Image

Վաղ առավոտից վարորդները MediaHub-ին ահազանգում են, որ փոքր կենտրոնում լուսացույցները չեն աշխատում։

Մեզ դիմած վարորդները պատմում են, որ ամբողջ ճանապարհին պարեկներ չեն եղել, և  իրենք իրենցով են կարգավորել երթևեկությունը, սակայն երբեմն առաջացել են նաև վթարային իրավիճակներ։

Վարորդներից բացի մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ վաղ առավոտից հոսանքազրկված է կենտրոնը, ինչը կրկին անհարմարությունների առիթ է հանդիսացել։

MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց ՆԳՆ, որտեղից էլ հավաստիացրին՝ պարեկները արդեն կարգավորում են երթևեկությունը։ Հենց ահազանգը եղել է, ոստիկանությունն անցել է գործի։

Էմմա Մարտիրոսյան

Send