Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Թրամփը Նիկոլին աչքով էր անում, ոտքին էր խփում, որովհետև գիտեր՝ Նիկոլը տվող է

«Արևմուտքը շատ պարզ հասկացնում է, որ ռուսներից մաքրում է մեզ՝ թուրքերին նվիրելու համար: Նիկոլ Անհողը Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքի մարզից, երկար ժամանակով տալիս է ԱՄՆ-ին։ Ուղեղ ունեցող մարդը հասկանում է, որ այդտեղով անցնելու են ենթակառուցվածքներ, լինելու են տարբեր շինություններ, բայց հայերի ու ամերիկացիների իրավունքները չեն կարող հավասար լինել, որովհետև մեր բաժնեմասը 26 տոկոս է, իսկ ԱՄՆ-ինը՝ 74»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վերլուծելով Վենսի այցի ու ընդհանրապես ԱՄՆ-ի քաղաքականության նպատակները։

«Դու այդտեղ ոչինչ չես վերահսկելու։ Ինքնախաբեությունը մի կողմ թողնենք։ Կապիտուլացված երկրի հետ ոչ ոք հավասարը հավասարի պես չի վերաբերվ,ում։ Թրամփը Նիկոլին աչքով էր անում, ոտքին էր խփում..., այդպես հասավ նրան, որ Մեղրիով անցնող ամեն ինչի վերահսկողությունը վերցրեց»,- նկատում է քաղաքագետը։  

Նրա դիտարկմամբ՝ Վենսը եկավ, «գովազդեց Նիկոլին», որովհետև «Նիկոլը տվող» է։ 

«Նա հայ-իրանական սահմանի վերահսկողությունը տվել է ամերիկացիներին։ Եթե այդտեղ լիներ 51 տոկոս հայկական, 49 տոկոս ամերիկյան բաժնեմաս, կարող էինք մտածել, որ գործելու են հավասար իրավունքներ, բայց հարաբերակցությունն անհավասար է։ Ամերիկացիները պարզ հասկացրին, որ Նիկոլից կարող են կորզել Հայաստանի հարավով անցնող ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածքը»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send