Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կան դեպքեր, գործեր, երբ արդարադատությունը անհասանելի է մնում անկախ ամեն ինչից․ Սոս Հակոբյան

Blog Image

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը գրել է․

«Եթե հիշում եք Վանաձոր համայնքի ընտրությունների մասին բողոքարկան ոչ ենթակա դատական ակտի բողոքարկման հետ կապված ամբողջ իրավական սագան, որը կարծես ավարտվել էր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, իսկ հետո վերսկսել էր հարկադիր ծառայության սահամանփակումները վերացնելու, այնուհետև նույն մարմնի կողմից այդ նույն որոշումը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշումներով։

Հարկադիրի (վերջին) որոշումը «Հայրենիք» կուսակցության անունից բողոքարկել էինք վարչական դատարան՝ համայնքի բնակիչների տարրական քաղաքական իրավունքների վերականգնման նպատակով։

Ծանուցում եմ ստանում, որտեղ վարչական դատարանը երկու նախնական դատական նիստերից հետո դատաքննության նիստը նշանակել է 22.04.2027 թվականին ժամը 10:30-ին, Կառլ։

Կան դեպքեր, գործեր, երբ արդարադատությունը անհասանելի է մնում անկախ ամեն ինչից....»
 

Send