ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները, հայտնել է Կրեմլը։
Պուտինը նաև շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լավ հնարավորություն դարձավ Ղազախստանում տեղի ունեցած քննարկումները շարունակելու համար», - հավելել է Պեսկովը։
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հայտնել է, որ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները «պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»։

Русский