Անհայտ անձինք այրել են Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան։
Ալեքսանյանի էջում տեսանյութեր ու լուսանկար են հրապարակված, թե ինչպես են հրշեջ–փրկարարները մարում կրակը։ Մեքենայի կողքին երևում է բենզինով շիշ։
Նախորդ օրը բլոգերը տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ իրեն հաղորդագրության համաձայն՝ Ջրվեժի համայնքապետարանում ստիպում են ընտրություններին քվեարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլապես աշխատանքից կազատեն։ Ակտիվիստին հաղորդագրություն ուղարկած անձն ասել է, որ ստիպում են ընտրությունը հեռախոսով նկարել` հետագայում ցույց տալու համար։

Русский