Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն Իրաքում հարվածներ կհասցնելի, եթե երկրի տարածքում սպառնալիք նկատի․ NYТ

Blog Image

ԱՄՆ-ն չի բացառում Իրաքում հարվածներ հասցնելու հավանականությունը, եթե երկրի տարածքում սպառնալիք նկատի՝ նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության պաշտոնական ավարտից հետո էլ. այս մասին հայտնել է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։

Ըստ պարբերականի՝ ամերիկյան ուժերը Իրաքից կտեղափոխվեն Հորդանան և կկենտրոնանան Սիրիայում ԻՊ-ի խմբավորումների դեմ պայքարի վրա։

«Ամերիկյան ուժերը նաև կկարողանան այնտեղից [Հորդանանից] հարվածներ հասցնել Իրաքի տարածքում գտնվող թիրախներին, եթե սպառնալիք նկատեն ԱՄՆ զորքերի կամ շահերի համար», - նշել է հրատարակությունը։

Աղբյուրն ընդգծել է, որ եթե Իրաքում և Սիրիայում խմբավորման գործողությունները դուրս գան վերահսկողությունից, և այդ երկրները դիմեն ԱՄՆ-ին օգնության խնդրանքով, ամերիկյան ուժերը կարող են վերադառնալ նրանց տարածք։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները պատրաստ կլինեն վերադառնալ և անհրաժեշտության դեպքում օգնել Իրաքի իշխանություններին։

Send