Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին հայտարարել է Կիեւում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին ԱԹՍ-ի հարվածի մասին (տեսանյութ)

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիեւի Վոլոդիմիրսկա փողոցում Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնական շենքինԼ

Ըստ Զելենսկիի՝ անօդաչու թռչող սարքը ուղղված է եղել անմիջապես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի գրասենյակի վրա։

Նա հանձնարարել է Պոկլադին պատրաստել «համարժեք, շոշափելի և, եթե հնարավոր է, հայելային» արձագանք Ռուսաստանին։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Վիրավորներից չորսը հոսպիտալացման կարիք են ունեցել։ Կլիչկոն չի մանրամասնել՝ նրանք անվտանգության ծառայության աշխատակիցնե՞ր են, թե՞ ոչ։

 

Թարմացված

Կիեւում տուժածների թիվը հասել է 9-ի։ Յոթ մարդ հոսպիտալացվել է։ Քաղաքապետի խոսքով՝ ոչ բնակելի շենքում, որը հրետակոծվել էր, բռնկված հրդեհը մարվել է։

Send