Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ում արձագանքել են Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Blog Image

Եվրոպացի առաջնորդներն արձագանքել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ղեկավար Վոլադիմիր Զելենսկիի հանդիպմանը։

«Ողջունում ենք ձեռք բերված առաջընթացը: Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Զելենսկու, Թրամփի և ԵՄ առաջնորդների հետ զրույցը լավն էր»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Ուկրաինական կարգավորման բանակցություններն առաջ են շարժվել, սակայն բաց հարցեր դեռ են մնում: «Նախագահ Թրամփը և Զելենսկին ուրվագծեցին ընթացող բանակցություններում ձեռք բերված արդյունքները, մասնավորապես՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, և ընդգծեցին մնացած հարցերը»։

Մելոնին վերահաստատել է «միասնության կարևորությունն այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել»։

 

Send