Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի և Զելենսկու բանակցությունները կարող են հանգեցնել վերջինիս ու Պուտինի հեռախոսազրույցին

Blog Image

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները կարող են հանգեցնել վերջինիս և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցին ավելի քան հինգ տարվա ընթացքում, հաղորդել է «Fox News»-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։

Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ հեռախոսազրույցների ապահովումը Թրամփի համար «դիվանագիտական ​​հաղթանակ» կլինի, ասել է աղբյուրը հեռուստաալիքին։

Պուտինն ու Զելենսկին վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել 2020 թվականի հուլիսի 26-ին։ Կրեմլի տվյալներով՝ զրույցը տեղի էր «ունեցել Կիեւի նախաձեռնությամբ, և առաջնորդները «մանրամասն քննարկել էին ներուկրաինական ճգնաժամի լուծման տարբեր ասպեկտներ»։ Քաղաքական գործիչները խոսել էին նաև 2019 թվականի հուլիսին․ սա նրանց առաջին հեռախոսազրույցն էր եղել։

Աղբյուրը նաև ասել է, որ Զելենսկին, հավանաբար, նյարդային է եղել Թրամփի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում հանդիպելուց առաջ։

«Զելենսկին սովորաբար շատ նյարդային է լինում նախագահ Թրամփի հետ նման զրույցներից առաջ։ <...> Նա երկար ժամանակ է ծախսում կենտրոնանալով և ուսումնասիրելով Միջազգային քաղաքականության դեպարտամենտի և Արտաքին գործերի նախարարության կողմից իր համար պատրաստված գրառումները», - «Fox News»-ին ասել է աղբյուրը։

Send