Եթե ըստ Փաշինյանի ամեն ինչ երկրում հրաշալի է, խաղաղ ու անվտանգ, մարդիկ էլ անհոգ ու անդարդ, իսկ ինչո՞ւ ո՛չ «Վարչաբենդ»-ը, Նիկոլի գլխավորությամբ ինչո՞ւ չպիտի նվագի, հենց նրանց համար, ու՞մ համար ո՛չ վաղվա երկրի ճակատագիրն է հուզում, ո՛չ սպասվող արհավիրքները...
Փաշինյանն էլ ո՛չ դարդ ունի, ո՛չ ցավ։ Իսկ ինչո՞ւ «մուզիկա» չտա, ու ինչո՞ւ շաբաթվա «հիթ» չդառնա, որ.
ԵԽԽՎ - ում բարձր մակարդակով այնպիսի հայտարարություններ հնչեցին, որ թվում էր մենք ապրում ենք փառքի, խաղաղության ու հպարտության մեջ, որտեղ ո՛չ քաղբանտարկյալ կա, ո՛չ քաղհալածյալ, ո՛չ գերիներ, ո՛չ աղքատություն, ո՛չ բռնապետություն, մարդն էլ գերագույն արժեք է։
Երկիրը հասցրեց մի այնպիսի աղետալի վիճակի, որ այլեւս մարդկանց մեծ մասը ամեն ինչից բեզարած, իրենց օրվա հացին, իսկ մի մասը թուլակամ, ինչ տան, այն էլ կուտեն, իսկ մի գիտակից հատված էլ սրտի տրոփյունով սպասող, ապրող, որ հանկարծ վաղը ո՛չ մի վատ բան չպատահի, ով դիմանում դիմանում է, ով էլ չէ՛ մեռնում։
Անճարությունից մարդիկ խելագարվում են, որովհետեւ ոչինչ չեն կարողանում անել, փոխել, միակ վերջնական հույսը ընտրություններով Նիկոլից ազատվելն է, որ կրկին մտահոգում է գիտակից մարդկանց, որ ինչպես անեն, որ այս ծանր իրավիճակում Հայաստանը վերջին, այո՛, վերջին ընտրությունների միջոցով կարողանան ազատագրել Հայաստանը։
Դրա համար մարդիկ պետք է ամեն գնով, մեկը մյուսին հասկացնելով, որ կարեւոր է ընտրողների մասնակցությունը, եւ պետք է մասնակցել ընտրություններին։
Բայց մինչեւ ընտրությունները, Փաշինյանը ո՛չ միայն զբաղեցնում է հասարակությանը իր «Վարչաբենդի» ժխշոցիներով, այլեւ ամեն ինչ անում է, որ հակառակորդի կողմից իր վրա դրված խիստ ժամանակը աշխատի իր իշխանությունը պահելու աթոռի ոտքերի վրա։
Քանի որ Փաշինյանը հասկանում է, ու լավ է հասկանում, որ անգամ տիրադավերը իրեն չկարողացան օգնել, որոշել է դիմել «չագուչի» օգնությանը... բռնաճնշումների։ Իր փոքրիկ հալով ու հակասահմանդրական քայլերով կրկին փորձում է եկեղեցուն վնասել։
Այսօր էլ գլխավոր դերում Սուրեն Պապիկյանն էր։ Իսկ երբ երեք տարի առաջ Պապիկյանը չազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, երբ հրդեհի տեսքով «Ազատում», զինվորներին մոխրի տեսքով հանձնեցին իրենց հարազատներին, այս դեպքով անգամ ավելացնելու բան էլ չկա։
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն է հայտնում.
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը տեղեկացնում է, որ Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը…»,- գրել է նա։
Ի՞նչ ասենք, ու՞մ եւ ինչքա՞ն կարող ենք ասել։
Միով բանիվ` մի կողմից Նիկոլը «վարչաբենդ» -ում է, մյուս կողմից էլ հերթական հակասահմանդրական քայլով դադարեցնում է եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունը։ Չէ՞ որ կառավարությունը» ինքն է, ուստի բոլոր որոշումները միայն «իրավունք» ունի Փաշինյանը ընդունելու։
Հ. Գ. - Հիշեցում. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 728 հրամանը, որը ՀՀ ԶՈՒ-ում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր ծառայության մասին է եւ որով կանոնակարգվում են ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայությունն ու գնդերեցների գործունեությունը, 2000 թվականին ստորագրել է նաեւ այսօրվա տիրադավ Նավասարդ (Սամվել) Կճոյանը։
Իսկ տեսնես «վարչաբենդ» - ին տիրադավերից ո՞վ կա։ Բա մեկը գոնե լիներ, որ «օրհներ» Նիկոլի բռնած գործը, թե՛ չէ Նիկոլը, ո՞ր մեկն անի «աղոթի», նվագի, պարի հրավիրի, «քարոզ խոսի», ուրախացնի, ո՞ր մեկն անի։
Արթուր Հայրապետյան

Русский