Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը հակաթուրքական դաշինք են ստեղծում

Blog Image

Դեկտեմբերի 22-ին Իսրայելում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով, որին մասնակցել են հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը։

Բարձր մակարդակի բանակցությունների հիմնական թեման Թուրքիայի «զսպման» մոտեցումներն են եղել։

Նրանց կարծիքով՝ Անկարան մեծացնում է իր ռազմական ակտիվությունն Արևելյան Միջերկրական ծովում։

«Նրանց, ովքեր երազում են իրենց կայսրությունները վերականգնելու և մեր հողերը գերիշխելու մասին, ես ասում եմ՝ մոռացեք դա։ Դա տեղի չի ունենա։ Նույնիսկ մի մտածեք դրա մասին», - ասել է Նեթանյահուն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի կողմից ամենաբարձր մակարդակով քննարկվող նախաձեռնություններից մեկը համատեղ արագ արձագանքման ուժերի ստեղծումն է։

 

Send