Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն

Blog Image

 

Երևանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում այսօր ավտոբուս է հրդեհվել։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ բարեբախտաբար տուժածներ չկան։

«Դեպքը տեղի է ունեցել 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուսի հետ։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է տեխնիկական բնույթի, թեև մեքենան մինչ այդ որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Մինչ հրշեջների ժամանումը, հարակից ավտոբուսների վարորդները արագ արձագանքել են՝ օգտագործելով իրենց տրանսպորտային միջոցներում առկա կրակմարիչները»,- ասաց Ասատրյանը։

Ալիտա Եղիազարյան

 

Send