Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ուկրաինայի վրա Դոնբասում զիջումների համար

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ուժեղացնում է ճնշումը Ուկրաինայի վրա՝ Դոնբասում Ռուսաստանին զիջումներ անելու և ամռան սկզբին հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Դեռևս պարզ չէ, թե ինչ է պատրաստ անել Վաշինգտոնը, եթե Կիեւը տեղի չտա ճնշմանը։

Հոդվածում նշվել է, որ Ուկրաինան փորձում է հավասարակշռություն գտնել ամերիկյան սպասումները բավարարելու և տարածքային ու տարբեր այլ հարցերում «անընդունելի զիջումներից» խուսափելու միջև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վաշինգտոնն ավելի մեծ ճնշում է գործադրում Կիեւի վրա, քան Մոսկվայի։

Հոդվածում նշված է, որ Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Յուրչիշինը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը սպառնացել է Կիեւին դուրս գալ բանակցային գործընթացից, եթե Ուկրաինան պատրաստ չլինի փոխզիջման գնալ, այդ թվում՝ ընտրությունների միջոցով։

 

Send