Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Ըստ նրա՝ Ռուսաստանը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ամերիկյան փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։
«Հետևաբար, այո՛, սա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Ես չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Русский