Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Blog Image

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգաարդը հայտնել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ «արդյունավետ հանդիպման մասին», այս մասին նա  X սոցցանցում գրառում է կատարել։ 

Նրանք քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության համակարգումը, ինչպես նաև բարեփոխումների օրակարգին իրենց համատեղ հանձնառությունը։ Ստեներգաարդը վերահաստատել է ԵՄ-ի և Շվեդիայի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։

 

Send