Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Աֆղանստանի հարևան պետությունների հանդիպում՝ Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի և Իրանի հատուկ ներկայացուցիչների մակարդակով։
Հիմնական թեման Իսլամական Էմիրությունում իրավիճակի կարգավորումն է եղել։ «Աֆղանստանը շատ կարևոր երկիր է։ Մեր նպատակը Աֆղանստանի կառավարության և հարևան պետությունների միջև տարածաշրջանային համակարգումն ու ինտեգրումն է՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատմանը և առաջընթացի հասնելուն», - հանդիպումից հետո ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Աֆղանստանի հարևան երկրների երկրորդ հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում՝ մարտին։

Русский