Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սեուտայում այրվել են միգրանտների համար նախատեսված ավելի քան 40 ինքնաշեն կացարաններ ​

Blog Image

Իսպանիայի ինքնավար քաղաք Սեուտայում գիշերը հրդեհ է բռնկվել մի պահեստի մոտակայքում, որտեղ բնակվելիս են եղել մեծ թվով անօրինական միգրանտներ, հայտնել է EFE լրատվական գործակալությունը։ 

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհը ոչնչացրել է 42 ինքնաշեն կառույց, որոնք միգրանտները կառուցել էին որպես կացարան։ Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու անվտանգության աշխատակիցներն իրականացրել են միգրանտների տարհանումը։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհը չի վնասել բուն պահեստը։ Հրդեհի պատճառը պարզվում է։

Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտների հաջողվել էր հասնել Սեուտա՝ լողալով կամ ոտքով անցնելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ալեհատի շրջակայքով։ Ճգնաժամի պատճառով Մադրիդը զինվորականներ էր ուղարկել՝ քաղաքում անվտանգության պահպանմանը աջակցելու նպատակով։ Իշխանությունների գնահատմամբ՝ քաղաք կարող էր մտնել մինչև 80 000 մարդ, թեև ենթադրվում է, որ նրանց ճնշող մեծամասնությունն այդ ժամանակից ի վեր վերադարձել է Մարոկկո։

Send