Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ

Blog Image

Սպանություն, որը բացահայտվեց 4 տարի հետո․․․ 2022 թվականի հունվարի 21-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերվել էր 20-ամյա աղջիկ։ Նախնական տեղեկություններով՝  20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այնուհետև պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, 2020 թվականին բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում։ Երկու տարի հետո Արամ Թումանյանը բութ առարկայով հարվածել էր աղջկան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքին նախորդող օրը Ինգա Ա.-ի և Արամ Թումանյանի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

Սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

MediaHub-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել. սպանված Ինգա Ա.-ն Երևան էր եկել սովորելու նպատակով, բնակություն հաստատել իր մտերիմ ընկերուհու՝ Ե.Մ.-ի տանը։ MediaHub-ի տեղեկություններով՝ Արամ Թումանյանի և սպանվածի միջև վեճը եղել է կենցաղային և անձնական հողի վրա։ 

Նշենք, որ Արամ Թումանյանը, ով ըստ նախնական տեղեկությունների, կատարել է սպանություն, ակտիվ ՔՊ-ականների ընտանիքից է։ Թումանյանի քույրը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն է, նախկինում դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։ Իսկ հայրը՝ Արշակ Թումանյանը Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի տնօրենն էր։ 

Ասում են՝ ընտանիքը բավականին լավն է, Արամ Թումանյանն էլ վատ համբավ չունի համայնքում, և շատերի համար անհասկանալի է՝ ինչը կարող էր նրան ստիպել նման քալի գնալ։

«Ամեն տուն իր մութ անկյունն ունի, չգիտես՝ ինչ կարող է եղած լինել։ Շատերը ենթադրում են, որ խանդի հողի վրա կարող է եղած լինել, մի խումբ մարդիկ էլ խոսում են, որ փողային հարց է եղել։ Ամեն դեպքում շատ վատ բան է տեղի ունեցել, ջահել աղջիկ էր, էս տղան էլ երիտասարդ։ Քանի կյանք կործանվեց»,- մեզ հետ զրույցում ասաց վանաձորցիներից մեկը։

Send