Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը Գրենլանդիան ճանաչում է Դանիայի Թագավորության մաս․ Պեսկով

Blog Image

Ռուսաստանը Գրենլանդիան ճանաչում է Դանիայի Թագավորության մաս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, ինչպես մնացած աշխարհը, անկասկած հետևում ենք Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի՝ Գրենլանդիայի շուրջ հավակնությունը։

«Մենք նկատում ենք շատ հակասական իրավիճակ։ Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ Գրենլանդիան Դանիայի Թագավորության տարածք է», - ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու վրա վերահսկողություն հաստատելու ծրագրերը։

Send