Իրանի զինված ուժերը խփել են երկրորդ ամերիկյան C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռը, որը մասնակցում էր նախկինում խփված F-15E կործանիչի երկրորդ օդաչուի փրկարարական գործողությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին, ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության:
Զոլֆաղարին հայտարարել է, որ ստացված տեղեկատվության և իրանցի փորձագետների կողմից անցկացված հետաքննությունների հիման վրա, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հարձակումների արդյունքում խփվել են երկու C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ և երկու ամերիկյան բանակի «Բլեք Հոք» ուղղաթիռներ:

Русский