ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա գիշերը իրականացված օդային հարվածների հետևանքով վեց երեխա է զոհվել, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Թեհրանի արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ առնվազն վեց անմեղ երեխա՝ չորս աղջիկ և երկու տղա, բոլորն էլ 10 տարեկանից փոքր, նահատակվել են երեկ երեկոյան Թեհրանի նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով», - հաղորդել է հեռուստաալիքը սոցիալական ցանցերում։

Русский