Եթե Միացյալ Նահանգները չվերահսկեր Վենեսուելայի նավթային ոլորտը, Չինաստանն ու Ռուսաստանը կունենային այդ հնարավորությունը, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր նավթային ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ՝ բոլորը պետք է իմանան, որ եթե մենք դա չանեինք, Չինաստանը կամ Ռուսաստանը կանեին», - ասել է Թրամփը։
Նա նշել է, որ Վենեսուելայի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը փոխանցվել է երկու երկրներին, և Միացյալ Նահանգները բաց է էներգետիկ ոլորտում համագործակցության համար։ Թրամփն ընդգծել է, որ ինքը Չինաստանին և Ռուսաստանին ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ են շփվում» նրանց հետ, բայց չի ուզում, որ նրանք լինեն Վենեսուելայում։
«Ես նրանց մեկ բան կասեմ, և ձեզ մեկ բան կասեմ. մենք բաց ենք բիզնեսի համար»։ Չինաստանը կարող է մեզանից գնել իր ուզած ողջ նավթը՝ կա՛մ այնտեղ [Վենեսուելայում], կա՛մ ԱՄՆ-ում։ Ռուսաստանը կարող է մեզանից ստանալ իրեն անհրաժեշտ ողջ նավթը։ Նրանք սիրում են նավթը, չնայած իրենք են մեծ քանակությամբ արտադրում», - եզրափակել է Թրամփը։

Русский