Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուշակովը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարեցման մասին

Blog Image

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները դադարեցվել են, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, մայիսի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ոչ ոք չի խոսել բանակցությունների մասին. առայժմ դադար է, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել», - նշել է նա։

Ուշակովը ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել բանակցությունների հաջորդ փուլի հաջողության ապահովման համար։

Send