Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելը պահանջում է, որ ԱՄՆ-ն ապահովի Իրանի միջուկային ծրագրից հրաժարումը

Blog Image

Իսրայելը պահանջում է, որ ԱՄՆ-ն ապահովի, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը ներառի Թեհրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարումը: Այս մասին հայտնել է « Al Arabiya»-ն՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ աղբյուրների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնին տեղեկացրել է, որ ցանկացած համաձայնագիր, որը չի ներառում միջուկային ծրագրի ապամոնտաժումը, անբավարար կլինի:

Աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ քննարկել է «հնարավոր սրման տարբերակներ, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածներ»:

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին «խուսափել բանակցային գործընթացի երկարաձգումից»:

Send