«Վեստ Հեմ Յունայթեդը» հայտնել է, որ տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն անհապաղ լքում է իր պաշտոնը։
Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշրջանի մեկնարկի մանրակրկիտ վերլուծությունից հետո Տնօրենների խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ ներկա պահին փոփոխությունն անհրաժեշտ է ակումբի նպատակներն ու ակնկալիքները պատշաճ մակարդակի վրա պահպանելու համար։
Ակումբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնական Ռուի Պեդրո Սիլվան և դարպասապահների մարզիչ Ռուի Բարբոզան։
Նոր գլխավոր մարզչի ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է։
Մարկ Նոբլը, Սթիվ Փոթսը և Ջերարդ Պրենդերվիլը ժամանակավորապես կստանձնեն թիմի նախապատրաստական աշխատանքների ղեկավարումը՝ նախքան վաղը երեկոյան «Քարդիֆ Սիթիի» դեմ կայանալիք հանդիպումը։

Русский