Իսպանական «Տեներիֆե» ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելն է կյանքից հեռացել խաղադաշտում դարպասապահի հետ բախվելուց հետո։
30-ամյա խաղացողը ծանր վնասվածք է ստացել «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ, երբ մրցակից թիմի դարպասապահ Խեսուս Օվոնոն բախվել է նրան՝ ծնկով հարվածելով կրծքավանդակին։
Դե Միգելը կորցրել է գիտակցությունը, և նրա սիրտը կանգ է առել։ Մինչ մարզադաշտից տեղափոխելը՝ բուժաշխատողները դեֆիբրիլյատորի միջոցով փորձել են վերակենդանացնել նրան, բայց անհաջող։

Русский