Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը փրկել է Իսրայելին հնարավոր ոչնչացումից, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի», - ասել է Թրամփը «New York Post»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը միայն իրենն է։ Թրամփը մերժել է այն ենթադրությունները, որ Իսրայելն ԱՄՆ-ին ներքաշել է հակամարտության մեջ։ «Ես սկսեցի սա։ Եվ ես սկսեցի սա, որովհետև մենք չենք կարող թույլ տալ նրանց [Իրանին] ունենալ միջուկային զենք», - ասել է Թրամփը։

Русский