Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Իրանն արդեն համաձայնել է, որ չի ունենա միջուկային զենք»․ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել Խամենեիի հետ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։

«Ես կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և մենք, հավանաբար, մի օր կհանդիպենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է նա «The New York Post»-ին տված հարցազրույցում։

Թրամփը համոզված է, որ Խամենեին ներգրավված է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում և «անշուշտ ներգրավված է» զինված հակամարտության դադարեցման որոշումների կայացման գործում։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանն արդեն համաձայնել է, որ չի ունենա միջուկային զենք։ «Նրանք կարող են փոխել իրենց միտքը, բայց դա էր կարևորը»։

Թրամփը նաև անդրադարձել է Axios-ի հրապարակմանը, թե նա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է. «Դու գրողի տարած խելագար ես»։ «Ես այդպես արեցի։ Ես միշտ զայրանում եմ։ Ես մի փոքր անհանգստացած էի նրանից, որ անընդհատ կռվում էր Լիբանանի հետ....։ Գիտեք, որոշ պահի ես ասացի, որ մենք դադարեցնելու ենք սա»։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ին ցամաքային ներխուժում պետք չէ։ «Մեզ ցամաքային ներխուժում պետք չէ, ասում է Իրանի մասին Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմական ուժերի մեծ մասը՝ պարզապես ռմբակոծելով նրանց»։

Send