Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հեղուկ գազի խոշորագույն արտադրողներից մեկը դադարեցրել է իր գործունեությունը Իրանի հարվածից հետո

Blog Image

Կատարի պետական ​​​​էներգետիկ ընկերությունը՝ «Qatar Energy»-ն, դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը՝ իր օբյեկտի վրա Իրանի կողմից հարձակումից հետո, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Երկուշաբթի օրը իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռաս Լաֆանի գազային օբյեկտին, նաև Մեսայիդում տեղակայված մեկ այլ էներգետիկ օբյեկտի։

Կատարի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել վնասի չափերի վերաբերյալ։ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ Կատարը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է՝ կազմելով համաշխարհային արտահանման մոտ 20%-ը։

Send